Մոսկվան ցանկանում է, որ Ղարաբաղի հարցը քննարկելիս ավելորդ անգամ հղումներ չարվեն Ռուսաստանին՝ ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Միակ բանը, որ ցանկանում է նախագահ Պուտինը, և ինչ ցանկանում է Ռուսաստանը, այն է, որ այս հարցը քննարկելիս մեզ ավելորդ անգամ չհիշատակեն»,- ընդգծել է Պեսկովը:               
 

Ապրում է ցավը քո կողքին՝ ստվերի նման

Ապրում է ցավը քո կողքին՝ ստվերի նման
07.03.2026 | 19:34

Ես գիտեմ, թե ինչու են մարդիկ որևէ սովորական օր արթնանում տխուր աչքերով, նայում աշխարհին ոչ այնպես, ինչպես երեկ, և չեն գտնում շարքային մի սուտ՝ մտերիմներին համոզելու համար: Այդպես մոռացված ցավն է արթնանում:

Ինչ-որ մի օր կամ մի քանի օրեր, կամ շաբաթներ ու ամիսներ ապրում է ցավը քո կողքին, ստվերի նման գալիս է՝ ներբաններից կառչած, ուզում է, որ դու իրեն բարեկամ կոչես, տրվես չմերժված գոյությանը, ու այդպես հոսում է ժամանակն այնքան, մինչև որ դու մոռանում ես այդ մասին: Դու չես հիշում այն մասին, որ ցավը չգնաց, չհեռացավ քեզնից, այլ տարրալուծվեց եթերում, թաղվեց փոշու մեջ, մոլորվեց մոտերքում: Դու ուզում ես չհիշել այդ մասին: Եվ հաճելի է դառնում մոռացությունը, քանի դեռ մի առավոտ չես արթնացել այսպես՝ ծանրացած սրտով ու չես հարցրել ինքդ քեզ՝ սա ի՞նչ տարածուն թախիծ է…

Հովիկ Չարխչյան

Դիտվել է՝ 5464

Մեկնաբանություններ